Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս սկսել
Ի՞նչ է imID Sign-ը
imID Sign-ն էլեկտրոնային ստորագրության հարթակ է, որը թույլ է տալիս ֆիզիկական անձանց և բիզնեսներին անվտանգ ստորագրել փաստաթղթեր, ուղարկել ստորագրման հարցումներ և կառավարել դրանց հետ կապված գործընթացները։
Ու՞մ համար է imID Sign-ը
imID Sign-ը նախատեսված է ֆիզիկական անձանց, բիզնեսների և կազմակերպությունների համար, որոնք պետք է փաստաթղթեր ստորագրեն իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային ստորագրությամբ։
Այն կարող է օգտագործվել ինչպես ներքին թիմային փաստաթղթերի, այնպես էլ հաճախորդների, գործընկերների, մատակարարների և այլ արտաքին կողմերի հետ համաձայնագրերի համար։
Ինչպե՞ս ստեղծել հաշիվ
Մուտք գործե՛ք imID Sign և սեղմե՛ք «Սկսել»
Մուտքագրե՛ք Ձեր էլ․ հասցեն
Ստեղծե՛ք գաղտնաբառ և լրացրե՛ք գրանցման համար պահանջվող տվյալները
Սեղմե՛ք «Հաջորդ» և հաստատե՛ք Ձեր էլ․ հասցեն։
Էլ․ հասցեն հաստատելուց հետո կարող եք սկսել օգտվել հարթակից։
Ի՞նչ է անհրաժեշտ imID Sign-ից օգտվելու համար
Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ստորագրելու համար անհրաժեշտ է գործող imID։
Փաստաթղթերի ստորագրման կամ հաստատման գործընթացներ սկսելու համար անհրաժեշտ է նաև ստեղծել imID Sign հաշիվ։
imID Sign-ից օգտվելու համար արդյոք անհրաժե՞շտ է ունենալ թվային ինքնություն և էլեկտրոնային ստորագրություն
Կարող եք սկսել ստորագրման գործընթացներ առանց թվային ինքնության՝ imID-ի։
Սակայն imID Sign-ում փաստաթղթեր ստորագրելու համար անհրաժեշտ է գործող imID։