Արագ էլեկտրոնային ստորագրություն
Հեշտությամբ ստորագրե՛ք փաստաթղթերն առցանց՝ imID-ի կողմից տրամադրվող լիիրավ էլեկտրոնային ստորագրությամբ
ՄԵԿ ՀԱՐԹԱԿ՝
ԲԱԶՄԱԹԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
imID Sign-ը հարմար է փաստաթղթերի ստորագրման, ուղարկման և բազմակողմ գործընթացների կառավարման համար
Հեշտությամբ ստորագրե՛ք փաստաթղթերն առցանց՝ imID-ի կողմից տրամադրվող լիիրավ էլեկտրոնային ստորագրությամբ
Ավելացրե՛ք մասնակիցներ, սահմանե՛ք դերերն ու գործողությունների հերթականությունն՝ ըստ փաստաթղթային գործընթացի պահանջների
Ուղարկե՛ք փաստաթուղթը ստորագրման կամ հաստատման՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով հաղորդագրություն
Հետևե՛ք փաստաթղթի ընթացքին և տեսե՛ք, թե որ մասնակիցը որ փուլում ինչ գործողություն է կատարել
Ընտրե՛ք ստորագրության լեզուն և նշե՛ք փաստաթղթի թույլատրելի հատվածը, որտեղ այն պետք է երևա
Մեկ հարթակում դիտե՛ք և կառավարե՛ք ձեր ստեղծած, ինչպես նաև ձեզ ուղարկված փաստաթղթային գործընթացները
Պահպանե՛ք հաճախ օգտագործվող գործընթացների կարգավորումներն ու մասնակիցների ցանկը՝ որպես ձևանմուշ, և կիրառե՛ք կրկնվող գործընթացներում
Ստացե՛ք ծանուցումներ գործընթացի ընթացքի մասին և անհրաժեշտ պահին հիշեցումներ ուղարկե՛ք մասնակիցներին։
Ընտրե՛ք
ձեր թիմին հարմար
լուծումը
imID Sign-ը հարմար է անհատների, փոքր թիմերի և մեծ կազմակերպությունների համար՝ փաստաթղթերն արագ, հեշտ և լիիրավ ստորագրելու համար
imID Sign-ի օգնությամբ ստորագրե՛ք փաստաթղթեր, ուղարկե՛ք այլ անձանց և շատ արագ ստացե՛ք ստորագրված տարբերակն առանց ֆիզիկական ներկայության:

Կիրառություններ՝ ըստ ոլորտի
Անկախ նրանից՝ աշխատում եք ֆինանսական, իրավաբանական, անշարժ գույքի, թե այլ ոլորտում, imID Sign-ը կօգնի արագ ստորագրել և հաստատել փաստաթղթերը՝ լիիրավ էլեկտրոնային ստորագրությամբ
Հաշիվների, հաստատումների և ֆինանսական ձևակերպումների վարումը դարձրե՛ք ավելի համակարգված․
Պայմանագրերի, լիազորագրերի, դիմումների և այլ իրավական փաստաթղթերի հաստատումն ու ստորագրումն իրականացրե՛ք առավել պարզ ու արագ․
Ապահովագրական փաստաթղթերի ուղարկում, հաստատումն ու ստորագրումն իրականացրե՛ք ավելի հարմար և արդյունավետ․
Աշխատանքի ընդունման, ներքին համաձայնությունների և կադրային ձևակերպումների ընթացքը դարձրե՛ք ավելի հեշտ կառավարելի․
Անշարժ գույքի ոլորտում փաստաթղթերի համաձայնեցումն ու ստորագրումը կազմակերպե՛ք ավելի արագ, հստակ և հարմար․
Վաճառքի և գնումների հետ կապված փաստաթղթերի ուղարկումը, հաստատումն ու ստորագրումը կազմակերպե՛ք ավելի պարզ և արագ գործընթացով․