Ռեսուրսներ
Օգտագործման ընդհանուր և հատուկ պայմաններ
Փաստաթղթի տվյալներ
Տարբերակ | 1.0 |
|---|---|
Տարբերակի ամսաթիվ | 2026 թ. մայիսի 31 |
Հաստատված է | «ԻՄ ԱՅԴԻ » ՓԲԸ , գլխավոր տնօրեն |
Փաստաթղթի անվանում | imID Sign օգտագործման ընդհանուր և հատուկ պայմաններ |
Փաստաթղթի դասակարգում | Հրապարակային |
Փոփոխությունների մատյան
| Տարբերակ | Տարբերակի ամսաթիվ | Փոփոխություններ |
|---|---|---|
1.0 | 2026 թ. մայիսի 31 | Առաջին տարբերակի հրապարակում |
imID Sign ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
imID Sign Օգտագործման ընդհանուր պայմանները իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է:
-
Ընտրելով «Համաձայն եմ», Օգտատերը հաստատում է, որ կարդացել է փաստաթուղթը, հասկացել է դրա բովանդակությունը, համաձայն է դրա բովանդակության հետ, ընդունում է, որ Ընկերության հետ հարաբերությունները imID Sign հարթակի օգտագործման և www.imidsign.am կայքէջում հասանելի ծառայությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվեն այստեղ սահմանված դրույթներով և պայմաններով:
- imID կամ Ընկերություն
- – «ԻՄ ԱՅԴԻ » փակ բաժնետիրական ընկերություն (պետական գրանցման համարը՝ 264.120.1370112), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրված և գործող ընկերություն, որը հանդիսանում է imID Sign հարթակի, ինչպես նաև www.imidsign.am կայքէջի իրավատերը,
- imID Sign
- – հարթակ, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կառավարել փաստաթղթերի ստորագրման գործընթացը, փոխանակել փաստաթղթեր և imID Ստորագրության նպատակով ուղարկել փաստաթղթի ստորագրության հարցումներ,
- Ծառայություն / Ծառայություններ
- – գործառույթներ, գործողություններ, գործարքներ, որոնք կարող են իրականացվել Օգտատիրոջ կողմից imID Sign հարթակի միջոցով: Ծառայությունների ցանկը և օգտագործման ծավալները սահմանվում են Օգտատիրոջ կողմից ընտրված Բաժանորդագրության սակագնային փաթեթով,
- Օգտատեր
- – ֆիզիկական անձ, որը ստեղծում է Հաշիվ imID Sign հարթակում և/կամ օգտագործում է imID Sign հարթակը՝ գրանցված Օգտահաշվի միջոցով,
- Օգտահաշիվ
- – imID Sign հարթակում Օգտատիրոջ անձնական տարածք, որը հնարավորություն է տալիս Օգտատիրոջը օգտվել imID Sign հարթակից և Ծառայություններից,
- imID Ստորագրություն
- – Օգտատիրոջ համաձայնության հայտարարություն՝ Փաստաթղթի ստորագրում Ընկերության կողմից տրամադրվող էլեկտրոնային ստորագրության (Mobile ID imID և/կամ imID հավելված) միջոցով,
- Փաստաթուղթ
- – Օգտատիրոջ կողմից էլեկտրոնային եղանակով վերբեռնված, ուղարկված և/կամ ստացված տեքստային տեղեկատվություն՝ imID Sign հարթակի կողմից վերբեռնման, ուղարկման, ստացման պահին հասանելի էլեկտրոնային ֆայլի ձևաչափով,
- Բաժանորդագրության փաթեթ
- – Ընկերության կողմից առաջարկվող տարբեր սակագնային մակարդակներով ծառայությունների փաթեթներից՝ Օգտատիրոջ կողմից ընտրված տարբերակ, որի օգտագործումը ենթադրում է համապատասխան փաթեթով նախատեսված վճարների կիրառում,
- Էլեկտրոնային փոստի հասցե
- – Օգտատիրոջ գործող էլեկտրոնային փոստի հասցե, որը գտնվում է Օգտատիրոջ վերահսկողության ներքո,
- Բջջային հեռախոսահամար
- – Օգտատիրոջ գործող ընթացիկ բջջային հեռախոսահամարը, որը գտնվում է Օգտատիրոջ վերահսկողության ներքո,
- Պայմաններ
- – imID Sign օգտագործման ընդհանուր և հատուկ պայմանները, ինչպես նաև imID Sign տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ «Քաղաքականություն»), որոնք բոլորը միասին կարգավորում են Օգտատիրոջ և Ընկերության միջև հարաբերությունները: Մինչդեռ, imID Sign օգտագործման ընդհանուր պայմանների և Քաղաքականության կամ imID Sign օգտագործման հատուկ պայմանների միջև հակասություն կամ անհամապատասխանություն ունենալու դեպքում՝ գերակշռում են Քաղաքականության կամ imID Sign օգտագործման հատուկ պայմանների դրույթները,
- Չարտոնված օգտագործում
- – առանց Օգտատիրոջ լիազորության Օգտահաշվի օգտագործում,
- Կայքէջ
- www.imidsign.am
- Երրորդ անձ
- – Ընկերությունից և Օգտատիրոջից բացի ցանկացած այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ինչպես նաև ցանկացած այլ կազմակերպական կամ իրավական սուբյեկտ,
- Կողմ
- – Ընկերությունը և Օգտատերը՝ առանձին-առանձին հիշատակման դեպքում,
- Կողմեր
- – Ընկերությունը և Օգտատերը՝ համատեղ հիշատակման դեպքում:
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Եթե Պայմանների համատեքստից այլ բան չի բխում, եզակի թվով օգտագործված բառերը ներառում են նաև հոգնակի իմաստը, իսկ հոգնակի թվով օգտագործված բառերը ներառում են նաև եզակի իմաստը։
- 2. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
2.1. Յուրաքանչյուր Փաստաթղթի առնչությամբ նախաձեռնված ստորագրման գործընթացի բարեհաջող ավարտից հետո՝ Օգտատերը հնարավորություն ունի ստանալ/ներբեռնել/պահպանել/փոխանցել ստորագրված Փաստաթուղթը:
2.2. imID Sign հարթակի միջոցով ստորագրության համար ուղարկված Փաստաթղթերը կարող են ստորագրվել բացառապես imID Ստորագրության միջոցով: imID Ստորագրության օգտագործման պայմանները հասանելի են հետևյալ հղմամբ՝ www.imid.am:
2.3. Ստորագրված Փաստաթղթի ցանկացած՝ նույնիսկ աննշան փոփոխություն, անվավեր կդարձնի էլեկտրոնային ստորագրությունը: Օգտատերերը չպետք է փոփոխություններ անեն Փաստաթղթերում՝ ստորագրելուց հետո:
2.4. imID Sign հարթակի միջոցով imID Ստորագրությամբ՝ Օգտատերը համաձայնում է և ընդունում է, որ. (ա) imID Sign հարթակի միջոցով Օգտատիրոջ կողմից կատարված ստորագրությունը հանգեցնում է իրավական հետևանքների, (բ) Օգտատիրոջ կողմից կատարված ստորագրությունը ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռագիր ստորագրությանը համարժեք իրավական ուժ, (գ) էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված Փաստաթղթի յուրաքանչյուր օրինակ հանդիսանում է բնօրինակ և կարող է օգտագործվել իրավաչափ բոլոր նպատակներով:
- 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3.1. Ընկերությունը Օգտատիրոջը տրամադրում է Օգտատիրոջ կողմից ընտրված Բաժանորդագրության փաթեթով սահմանված ծավալի Ծառայություններ: Ծառայությունները մատուցվում են յուրաքանչյուր Օգտատիրոջը անհատապես և Օգտատերը իրավունք չունի imID Sign հարթակն ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործելու իրավունքը փոխանցել Երրորդ անձանց:
3.2. Յուրաքանչյուր Օգտահաշվի համար՝ ըստ Օգտատիրոջ կողմից ընտրված Բաժանորդագրության փաթեթի, Օգտատիրոջը տրամադրվում է տվյալների պահպանման որոշակի հնարավորություն՝ սահմանափակ ժամանակահատվածում Փաստաթղթեր վերբեռնելու և/կամ պահելու համար։
3.3. imID Sign Օգտահաշիվը օգտագործելիս Օգտատերը չպետք է գեներացնի կամ պահպանի իմաստալից նախաձեռնությունից կամ իրական անհրաժեշտությունից չբխող, ավելորդ, ավտոմատացված կամ կրկնվող հարցումներ, կամ ոչ ակտիվ, ոչ ֆունկցիոնալ սևագրեր:
3.4. Օգտատերը պատասխանատվություն է կրում imID Sign հարթակով վերբեռնված, փոխանցված, բացահայտված և/կամ օգտագործած տվյալների համար: Ընկերությունը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից վերբեռնված, փոխանցված և/կամ բացահայտված տեղեկատվության և/կամ imID Sign հարթակի միջոցով օգտագործվող տվյալների համար:
- 4. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Օգտատերը պարտավոր է՝
4․1․1. կարգավորել և պահպանել իր Օգտահաշիվը պատշաճ ձևով,
4․1․2. օգտվել բոլոր առկա վերահսկողության և ստուգման մեխանիզմներից, այդ թվում՝ անվտանգության կիրառելի մեխանիզմներից,
4․1․3. իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու Օգտատիրոջ տվյալների անվտանգությունը, այդ թվում՝ լիազորված Օգտատերերի մուտքի վերահսկողությունը, տվյալների կառավարումը, Փաստաթղթերի պահպանումը և պահուստային պատճենների ստեղծումը,
4․1․4. անհապաղ տեղեկացնել Ընկերությանը Օգտահաշվի Չարտոնված օգտագործման կամ դրա հետ կապված որևէ սպառնալիքի դեպքում:
4.2. Օգտատերը պատասխանատվություն է կրում հետևյալի համար.
4․2․1. imID Sign հարթակի օգտագործման ժամանակ գործածվող սարքերի, ցանցերի և այլ ռեսուրսների գործունակության ու անվտանգության համար,
4․2․2. Օգտահաշիվ մուտք գործելու համար անհրաժեշտ վավերապայմանների/մուտքի կոդերի (օրինակ՝ գաղտնաբառի) պաշտպանության համար,
4․2․3. անվտանգ ինտերնետ կապի համար:
- 5. ՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
5.1. imID Sign հարթակի օգտագործման վճարը որոշվում է ընտրված Բաժանորդագրության փաթեթին համապատասխան։
5.2. Բաժանորդագրության փաթեթը կարող է ենթադրել գանձումներ՝ ելնելով imID Sign Օգտահաշվի ֆունկցիոնալ առանձնահատկություններից և Օգտատերերի քանակից:
5.3. Օգտատիրոջ կողմից ընտրված Բաժանորդագրության փաթեթով սահմանված վճարը ենթակա է նախապես վճարման՝ համապատասխան բաժանորդագրության ժամանակահատվածի մեկնարկից առաջ։
5.4. Օգտատիրոջը հասանելի Ծառայությունները սահմանափակվում են Օգտատիրոջ կողմից ընտրված Բաժանորդագրության փաթեթի ներառումներով:
5.5. Ընկերությունն իրավասու է միակողմանիորեն որոշել վճարման պահանջի և/կամ վճարման կատարման համապատասխան ձևը և/կամ գործիքը: Նման ձևը և/կամ գործիքը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Ընկերության կողմից:
5.6. Ընկերությունն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել/ուղղել վճարման հայտը և/կամ վճարման կատարման փաստաթուղթը՝ այդ փաստաթղթում որևէ բացթողում և/կամ վրիպում նկատելու դեպքում:
5.7. Ընկերությունն իրավունք ունի առաջարկել բարելավված պայմաններ և/կամ տրամադրել արտոնություններ, սակայն նման առաջարկները չեն կարող մեկնաբանվել որպես մշտական հիմունքներով տրամադրվող բարելավումներ կամ արտոնություններ։ Բարելավված պայմանների առաջարկներ և արտոնությունները գործում են Ընկերության կողմից սահմանված ժամկետով և պայմաններով։ Բացի այդ, եթե բարելավված պայմանների առաջարկները կամ արտոնությունները վերաբերում են Բաժանորդագրության փաթեթին, ապա դրանք կիրառվում են տվյալ Բաժանորդագրության փաթեթի առաջին անգամ ձեռքբերելու կապակցությամբ, եթե այլ բան չի սահմանվում Ընկերության կողմից ։
5.8. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ հարկի կամ վճարի, բանկային միջնորդավճարի կամ այլ վճարների համար, եթե այդ հարկը, վճարը, միջնորդավճարը և/կամ այլ վճարը առաջացել է վճարումը կատարելու արդյուքնում։ Բաժանորդագրության փաթեթի համար սահմանված համապատասխան վճարը Ընկերությունը պետք է ստանա ամբողջությամբ՝ առանց որևէ նվազեցման:
5.9. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն հարկային բեռի համար, որը կարող է առաջանալ Օգտատիրոջ մոտ՝ Ընկերության կողմից առաջարկվող անվճար Բաժանորդագրության փաթեթից կամ այլ բարելավված պայմաններով առաջարկներից և/կամ արտոնություններից օգտվելու արդյունքում։
5.10. Օգտատերը իրավունք ունի ցանկացած պահի փոխել Բաժանորդագրության փաթեթը:
5.11. Բաժանորդագրության փաթեթի ժամկետը սկսվում է դրա ձեռք բերման պահից և ավարտվում է այդ Բաժանորդագրության փաթեթի համար սահմանված վերջնաժամկետի ավարտին:
5.12. Ընկերությունը ավտոմատ կերկարաձգի Օգտատիրոջ կողմից ընտրված Բաժանորդագրության փաթեթը դրա ժամկետի ավարտից հետո՝ պայմանով, որ Օգտատիրոջ կողմից նշված վճարման միջոցով Բաժանորդագրության փաթեթին համապատասխան վճարի ավտոմատ գանձումը հաջողությամբ իրականացվել է։ Յուրաքանչյուր երկարաձգման դեպքում համապատասխան վճարը կգանձվի տվյալ պահին գործող Բաժանորդագրության փաթեթի համար սահմանված արժեքով։ Նման ավտոմատ երկարաձգումները կշարունակվեն մինչև Օգտատիրոջ կողմից բաժանորդագրության դադարեցումը։
5.13. Ընկերությունը ցանկացած պահի կարող է փոփոխել Բաժանորդագրության փաթեթների սահմանված վճարները: Նման փոփոխությունները չեն ազդի Օգտատիրոջ կողմից արդեն օգտագործվող Բաժանորդագրության փաթեթի գնի վրա և ուժի մեջ կմտնեն Բաժանորդագրության փաթեթի երկարաձգման պահից։
5.14. Եթե վճարումը կատարվում է imID Sign հարթակում մուտքագրված բանկային քարտի միջոցով, ապա Օգտատերը իրավունք ունի ցանկացած պահի հեռացնել այդ բանկային քարտի տվյալները imID Sign հարթակից:
- 6. imID SIGN ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
6.1. imID Sign հարթակի օգտագործման դադարեցումը և/կամ Ծառայությունների դադարեցումը տեղի է ունենում հետևյալ դեպքերում․ (1) Օգտատերը դադարեցնում է imID Sign հարթակից օգտվելու իրավունքը («Օգտահաշվի ապաակտիվացում »)։ Այս դեպքում Օգտատերը պետք է ծանուցի Ընկերությանը հետևյալ հասցեով՝ support@imidsign.am; (2) imID Sign հարթակի օգտագործման իրավունքը դադարեցվում է Ընկերության որոշման հիման վրա՝ Օգտատիրոջ կողմից Պայմաններում սահմանված պարտավորության խախտման պատճառով; (3) Օգտատիրոջ կողմից imID Sign հարթակի օգտագործման շարունակությունը իրավական ռիսկեր է պարունակում Ընկերության համար կամ սպառնալիք է ներկայացնում imID Ծառայությունների և/կամ Օգտատերերի համար:
6.2. Ընկերությունը Օգտատիրոջ կողմից ընտրված Բաժանորդագրության փաթեթը կարող է ավտոմատ կերպով փոխել անվճար Բաժանորդագրության փաթեթի՝ առանց Օգտատիրոջ նախնական համաձայնության կամ ծանուցման հետևյալ դեպքերում․ (1) Օգտատերը չի վճարում համապատասխան Բաժանորդագրության փաթեթի վճարը սահմանված ժամանակահատվածում; (2) Բաժանորդագրության փաթեթը՝ ժամկետը լրանալուց հետո չի երկարաձգվում:
6.3. Բաժանորդագրության փաթեթի համար վճարված արժեքի վերադարձի հնարավորություն չի սահմանվում։ Չնայած վերոնշյալին՝ Ընկերությունը կարող է իր հայեցողությամբ, իրականացնել վճարված արժեքի վերադարձ՝ համաձայն Կայքէջում ժամանակ առ ժամանակ հրապարակվող վերադարձի քաղաքականությամբ սահմանված պայմանների։
6.4. imID Sign հարթակի օգտագործման դադարեցումը ՝ անկախ դադարեցման պատճառից, չի ազատում Օգտատիրոջը մինչև դադարեցման օրը առաջացած վճարման պարտավորություն ներից (ներառյալ, բայց չսահմանափակվելով imID Sign հարթակի օգտագործման վճարը, վնասները և այլն):
6.5. Ընկերությունը իրավունք ունի, սակայն չի պարտավորվում, Օգտատիրոջը տրամադրել imID Sign հարթակից օգտվելու իրավունք Բաժանորդագրության փաթեթի ներառումների մնացորդի չափով՝ Բաժանորդագրության փաթեթի երկարաձգման համար սահմանված վճարը մինչև 5 ( հինգ ) օրացուցային օր ուշացնելու դեպքում: Այս ժամկետի ավարտից հետո՝ Բաժանորդագրության փաթեթը չերկարաձգվելու դեպքում, Օգտահաշիվից և/կամ դրա հատուկ ֆունկցիոնալ հնարավորություններից օգտվելու Օգտատիրոջ իրավունքը կսահմանափակվի:
6.6. imID Sign հարթակի օգտագործումը որևէ պատճառով դադարեցվելու դեպքում՝ Ընկերությունն իրավունք ունի հեռացնել Օգտահաշվին վերաբերող ցանկացած տեղեկատվություն/տվյալ, ներառյալ Փաստաթուղթը/Փաստաթղթերը։ Այս դեպքում Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում և/կամ պարտավոր չէ Օգտատիրոջը տրամադրել Օգտահաշվին առնչվող և մինչև հեռացումը գոյություն ունեցող տեղեկատվության/Փաստաթղթերի պահպանման համար: Տվյալների պահպանման հետ կապված հարցերը կարգավորվում են Քաղաքականությամբ սահմանված կարգով:
- 7. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
7.1. imID Sign հարթակը հանդիսանում է Ընկերության մտավոր սեփականությունը, և imID Sign հարթակի հետ կապված բոլոր գույքային և ոչ գույքային իրավունքները պատկանում են Ընկերությանը:
7.2. Օգտատերը համաձայնում է, որ imID Sign հարթակի օգտագործմանընթացքում չի խախտի Ընկերության մտավոր սեփականության իրավունքները և չի իրականացնի imID Sign հարթակի և/կամ Կայքէջի դեկոմպիլյացիա, հետադարձ ինժեներիա (reverse engineering) կամ ապամոնտաժում, ինչպես նաև չի ձեռնարկի որևէ գործողություն, որի արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել օբյեկտային կոդը և/կամ խախտել Ընկերության մտավոր սեփականության իրավունքները։
7.3. imID Sign հարթակում առկա նյութերը, տեղեկատվությունը և փաստաթղթերը, բացառությամբ Օգտատիրոջ կողմից վերբեռնված/ստացված/ստեղծված/ուղարկված փաստաթղթերի և տեղեկությունների, պատկանում են Ընկերությանը, և Օգտատերը ոչ մի դեպքում չի կարող օգտագործել կամ տարածել դրանք առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության:
7.4. imID Sign հարթակում տեղադրված ապրանքային նշանները, լոգոները, նշանները (այսուհետ՝ «Ապրանքային նշաններ») պատկանում են Ընկերությանը, և Օգտատերը չի կարող օգտագործել, հղում անել կամ տարածել Ապրանքային նշանները առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության: Բացի այդ, Օգտատերը համաձայնում և ընդունում է, որ Ընկերությունն իրավունք ունի օգտագործել (ներառյալ Կայքէջի և/կամ Ընկերության մարքեթինգային նյութերում հղում անելով ) Օգտատիրոջ անունը, Օգտատիրոջ ապրանքային նշանները ՝ առանց Օգտատիրոջ հետագա համաձայնության:
7.5. Օգտատերը պարտավոր է ապահովել, որ imID Sign հարթակի միջոցով Օգտատիրոջ վերբեռնած/ուղարկած/ստեղծած/ստացած Փաստաթուղթը չի խախտում Երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները և չի ներառում տեղեկատվություն/նշաններ/պատկերներ կամ այլ բովանդակություն, որը կհանգեցնի նման իրավունքների խախտմանը:
7.6. Ընկերությունը հիմնվում է այն ենթադրության վրա, որ Փաստաթղթի մտավոր սեփականության և այլ իրավունքները պատկանում են Օգտատիրոջը: Հետ ևաբար, Ընկերությունը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում Փաստաթղթի նկատմամբ իրավունքների պաշտպանության (այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքների ) և/կամ այդ իրավունքների օգտագործման իրավաչափության հետ կապված հարցերը դիտարկելու/ուսումնասիրելու համար: Օգտատերը կրում է ամբողջական պատասխանատվություն սույն գլխով սահմանված հարցերի համար:
- 8. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ/ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
8.1. Ընկերությունը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից վերբեռնած/ուղարկած/ստեղծած/ստացած Փաստաթղթի բովանդակության, այդ Փաստաթղթերի համապատասխանության և (կամ) դրանից բխող իրավունքների/պարտականությունների համար:
8.2. Ընկերությունը ոչ մի դեպքում չի համարվում Փաստաթղթի կողմ: Ընկերությունը ապահովում է միայն Փաստաթղթի ստորագրման գործընթացի տեխնիկական աջակցությունը։
8.3. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտահաշվի Չարտոնված օգտագործման հետևանքով առաջացած վնասների, վճարների կամ կորուստների համար:
8.4. Ընկերությունը որևէ վերահսկողություն չունի Երրորդ անձանց կողմից առաջարկվող ծառայությունների նկատմամբ (ներառյալ, բայց չսահմանափակվելով բջջային ծառայություններ մատուցողների կողմից ), և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում դրանց հետ կապված հնարավոր թերությունների/խնդիրների համար: Բացի այդ, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հետևյալ դեպքերում. ( ա) SMS/էլեկտրոնային փոստի ուղարկման ձախողում կամ ուղարկման անհնարինություն, բ) SMS/էլեկտրոնային փոստի ուղարկման գործընթացի ձգձգում, և/կամ (գ) բջջային կապի ծառայություններ մատուցողի կողմից ներմուծված փոփոխություններ կամ այլ փոփոխություններ, որոնք Ծառայություններից օգտվելու շրջանակներում ազդում են SMS/էլեկտրոնային փոստի ուղարկման և/կամ ստացման գործընթացի վրա:
8.5. Օգտատերը պետք է պաշտպանի և փոխհատուցի Ընկերությանը Երրորդ անձանց պահանջներից, պարտավորություններից և փոխհատուցի Ընկերությանը պատճառված ցանկացած վնասի, կորուստի համար (ներառյալ, բայց չսահմանափակվելով իրավաբանական ներկայացուցչության վճարներով ), որոնք վերաբերում են՝ (ա) Օգտատիրոջ կողմից imID Sign հարթակի օգտագործմանը, ( բ) Օգտատիրոջ կողմից Պայմանների խախտմանը, գ) Օգտատիրոջ կողմից մտավոր սեփականության իրավունքի կամ այլ իրավունքների խախտմանը, ( դ) Ծառայությունների շրջանակներում մշակվող տվյալների բովանդակությանը և տեսակին:
8.6. Ընկերությունն իրավունք ունի imID Sign հարթակում տեղադրել Երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների և/կամ կայքէջերի հղումներ ։ Մինչդեռ, այդ հղումների բովանդակությունը դուրս է Ընկերության վերահսկողությունից և imID Sign հարթակում հղումների տեղադրումը ոչ մի դեպքում չի կարող մեկնաբանվել որպես նշված Երրորդ անձանց ծառայությունների կամ այդ հղումների բովանդակության որակի, պատշաճության և օրինականության կապակցությամբ Ընկերության երաշխավորություն: Ընկերությունը որևէ դեպքում պատասխանատվություն չի կրում նշված Երրորդ անձանց ծառայությունների որակի, պատշաճության և/կամ օրինականության համար:
8.7. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Փաստաթղթի պահպանման ժամկետ (ներ)ի համար: Բացի այդ, Ընկերությունը չի պարտավորվում այլ անձանց տրամադրել Օգտատիրոջ էլեկտրոնային կամ այլ փաստաթղթերը, ինչպես նաև որևէ դեպքում պատասխանատվություն չի կրում դրանք չտրամադրելու դեպքում:
8.8. Օրենսդրությամբ կարող են սահմանվել հատուկ պայմաններ Օգտատիրոջ ներգրավվածությամբ գործարքների կապակցությամբ, ներառյալ, բայց չսահմանափակվելով, պայմանագրի կատարման եղանակի վերաբերյալ Օգտատիրոջ համաձայնություն և/կամ գործարքի պատճենը Օգտատիրոջը տրամադրելու վերաբերյալ պահանջներով: Ընկերությունը պարտավոր չէ. ( 1) պարզել Օգտատիրոջ մասնակցությունը կոնկրետ գործարքին, ( 2) տալ կամ ստանալ համաձայնություն կամ պարզել ստացված համաձայնությունը չեղարկված լինել/չլինելը, ( 3) բացահայտել տեղեկատվություն նման համաձայնություն ստանալու նուղղված գործողությունների վերաբերյալ:
8.9. Փաստաթղթերի որոշակի տեսակների նկատմաբ կարող են կիրառվել կնքման ձևի հատուկ պահանջներ (օրինակ՝ նոտարական վավերացում, պետական գրանցում )։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Փաստաթղթի վավերացման/կատարման պատշաճ ձևը որոշելու համար: Այդպիսի հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու և դրանց հետ կապված ռիսկերի գնահատման համար պատասխանատվություն է կրում Օգտատերը։ Ընկերությունը որևէ դեպքում պատասխանատվություն չի կրում Փաստաթղթի կնքման կապակցությամբ կիրառվող ձևի պահանջների չպահպանման հետևանքով առաջացած բացասական հետևանքների համար:
8.10. Օգտատերը տեղյակ է, որ Փաստաթուղթը այլ Օգտատիրոջը փոխանցելու/ուղարկելու դեպքում վերջինս կամ որևէ Երրորդ անձ կարող է պատճենել Փաստաթղթի բովանդակությունը կամ տարածել այն՝ հակասելով Օգտատիրոջ շահերին: Այս դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում և դրա հետ կապված ռիսկերի ընդունման/գնահատման համար պատասխանատվությունը ընկնում է Օգտատիրոջ վրա:
8.11. Օգտատերը գիտակցում և ընդունում է, որ Փաստաթուղթը Օգտահաշվից Օգտատիրոջ կողմից և/կամ որևէ պատճառով ջնջվելու դեպքում, Ընկերությունը որևէ դեպքում պատավոր չէ վերականգնել ջնջված Փաստաթուղթը:
8.12. Կողմերը համաձայնում և ընդունում են, որ Պայմաններից բխող և/կամ դրանց հետ կապված պահանջների գծով Ընկերության ընդհանուր պատասխանատվությունը սահմանափակվում է և որևէ դեպքում չի կարող գերազանցել Օգտատիրոջ կողմից imID Sign հարթակի օգտագործման համար պահանջի ծագմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում վճարված գումարի չափը։
- 9. ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
- Փոստային և իրավաբանական հասցե
- ՀՀ, ք. Երևան, Ազատության 24/1,
- Էլեկտրոնային փոստի հասցե
- support@imidsign.am,
- Հեռախոսահամար
- +374 60 85 85 00
9.1. Գրանցվելով imID Sign հարթակում և օգտագործելով imID Sign հարթակը՝ Օգտատերը հաստատում և երաշխավորում է, որ՝
9.1.1. պատասխանատու է imID Sign հարթակի միջոցով Օգտատիրոջ կողմից վերբեռնած, ուղարկած, ստացած կամ ստեղծած Փաստաթղթի բովանդակության համար և որ. (1) Օգտատերը չի խախտում ո՛չ մտավոր սեփականության իրավունք, ո՛չ էլ որևէ օրենք, կարգադրություն, հրաման, դատարանի որոշում կամ այլ պարտադիր պահանջ (ներ) կամ կանոնակարգ (եր), (2) Օգտատերը նպատակ չի հետապնդում իրականացնել կամ պլանավորել որևէ ապօրինի գործողություն, (3) փողերի լվացման դեմ գործող ոչ մի օրենք չի խախտվի և/կամ չի հանգեցնի փողերի լվացման հիմքերի հաստատմանը, (4) Օգտատերը չի տարածում որևէ համակարգչային վիրուս կամ այլ տեսակի սպառնալիք, որը կարող է վնասել Երրորդ անձանց և/կամ խախտել Երրորդ անձանց իրավունքները,
9.1.2. գործունակ ֆիզիական անձ է,
9.1.3. Ընկերությանը տրամադրված տեղեկատվությունը ճշգրիտ է և ոչ մոլորեցնող,
9.1.4. ստացել է բոլոր հաստատումները/համաձայնությունները/լիազորությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել imID Sign հարթակի օգտագործման համար,
9.1.5. իրավաբանական անձի անունից հանդես գալու դեպքում՝ որպես Օգտահաշիվը ստեղծող և կառավարող անձ, ունի լիազորություն ներկայացնել ու այդ իրավաբանական անձին/գործել այդ իրավաբանական անձի անունից,
9.1.6. imID Sign հարթակի օգտագործումը չի խախտում ո՛չ Օգտատիրոջ կողմից կնքված համաձայնագրերը/պայմանագրերը, ո՛չ էլ Օգտատիրոջ նկատմամբ կիրառելի որևէ իրավական ակտ/կորպորատիվ կանոն կամ կանոնակարգ,
9.1.7. չի օգտագործի imID Sign հարթակը ոչ իրավաչափ գործողությունների համար,
9.1.8. չի օգտագործի imID Sign հարթակը Երրորդ անձանց անցանկալի հաղորդագրություններ (spam) և/կամ մարքեթինգային ծանուցումներ ուղարկելու համար,
9.1.9. չի օգտագործի imID Sign հարթակը համակարգչային վիրուսների և/կամ այլ էլեկտրոնային միջամտությունների տարածման նպատակով, որոնք կարող են վնասել imID Sign հարթակը, Երրորդ անձանց, այլ Օգտատերերին, կարող են ներխուժել Երրորդ անձանց էլեկտրոնային տարածք և/կամ հանգեցնել անձնական, առևտրային կամ այլ տեսակի տեղեկատվության ապօրինի հասանելիության;
9.1.10. չի օգտագործի imID Sign հարթակը այլ անձի անունից և/կամ այնպիսի վավերապայմաններով (անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստ և այլն), որոնք կարող են շփոթություն և/կամ մոլորություն առաջացնել Օգտատիրոջ ինքնության վերաբերյալ,
9.1.11. չի օգտագործի այլ Օգտատիրոջ հաշիվը/էլեկտրոնային փոստը/նույնականացման տվյալները,
9.1.12. պատասխանատու է Ծառայություններից օգտվելու համար,
9.1.13. պատասխանատու է օգտվողի անունը և գաղտնաբառը գաղտնի պահելու և Երրորդ անձանց Օգտահաշվի Չարտոնված օգտագործումը թույլատրելու համար,
9.1.14. անհապաղ կտեղեկացնի Ընկերությանը Օգտահաշվի Չարտոնված օգտագործման կամ դրա հետ կապված որևէ սպառնալիքի դեպքում,
9.1.15. չի իրականացնի որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել imID Sign հարթակի գործառույթների խաթարմանը, վնասմանը, խոչընդոտմանը և/կամ այլ կերպ բացասաբար ազդել դրա աշխատանքի վրա (ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ անվտանգության հետ կապված գործառույթները ),
9.1.16. imID Sign հարթակի միջոցով հաղորդագրություններ ստացող բոլոր հասցեատերերից ստացել է նախնական և հստակ համաձայնություն, և որ այդ համաձայնությունը համապատասխանում է բոլոր իրավական պահանջներին։ Օգտատերը կրում է բացառիկ պատասխանատվություն՝ համաձայնության ստացման, պահպանման և ստուգելի ապացույցների տրամադրման համար։ Օգտատերը համաձայնում է պաշտպանել և փոխհատուցել Ընկերությանը ցանկացած պահանջներից, տուգանքներից, պարտավորություններից և ծախսերից, որոնք առաջանում են պատշաճ համաձայնություն չստանալու կամ հաղորդագրությունների ուղարկման հետ կապված այլ անհամապատասխանություններից:
9.2. Ընկերությունն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Պայմանները, որոնց փոփոխված տարբերակը կկիրառվի Օգտատիրոջ նկատմամբ և կունենա պարտադիր իրավական ուժ։ Պայմանների փոփոխությունից հետո imID Sign հարթակի օգտագործումը համարվում է Օգտատիրոջ կողմից փոփոխված/թարմացված Պայմանների լիակատար ընդունում։
9.3. Օգտատերը պարտավոր է պարբերաբար վերանայել Կայքէջում տեղադրված Պայմանները՝ դրանում կատարված փոփոխություններին ծանոթանալու նպատակով։ Պայմանների ցանկացած փոփոխված տարբերակ կհրապարակվի Կայքէջում՝ մինչև Օգտատիրոջ՝ imID Sign Օգտահաշիվ մուտք գործելը։ Պայմանների փոփոխությունների վերաբերյալ ծանուցումների տրամադրումը գտնվում է Ընկերության բացառիկ հայեցողության ներքո։
9.4. Օգտատերերի հետ հաղորդակցվելու նպատակով Ընկերությունը կօգտագործի Օգտատիրոջ գրանցված Էլեկտրոնային փոստի հասցեն, Բջջային հեռախոսահամարը և/կամ Օգտահաշիվը: Օգտատիրոջ Էլեկտրոնային փոստի հասցեին, Բջջային հեռախոսահամարին և/կամ Օգտահաշվին ուղարկված ծանուցումները/հաղորդագրությունները համարվում են պատշաճ կերպով հանձնված, ստացված և իրավական ուժ ունեցող։
9.5. Օգտատերը երաշխավորում է, որ Օգտատիրոջ կողմից անձնական և/կամ այլ տեղեկատվության կամ տվյալների մշակումը imID Sign հարթակի օգտագործման միջոցով չի հանգեցնի անձնական տվյալների պաշտպանության օրենքների, կանոնների և/կամ կանոնակարգերի խախտման: Տվյալների գաղտնիության պահպանման պայմանները սահմանվում են Քաղաքականությամբ:
9.6. Օգտատերը Ընկերության հետ հաղորդակցվելու նպատակով կարող է դիմել ստորև նշված կոնտակտային տվյալներով՝ Փոստային և իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ազատության 24/1 Էլեկտրոնային փոստի հասցե ՝
- 10. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
10.1. Կողմերն ազատվում են Պայմաններով սահմանված պարտավորությունների մասնակի կատարման կամ չկատարման հետևանքով առաջացած պատասխանատվությունից՝ անհաղթահարելի ուժի՝ Կողմերի վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների առկայության դեպքում, որոնք անհնարին են դարձնում Կողմերի կողմից Պայմաններով սահմանված պարտավորությունների կատարումը:
10.2. Անհաղթահարելի ուժ (force majeure) են համարվում այն հանգամանքները, որոնք անհաղթահարելի են, գտնվում են Կողմերի ողջամիտ վերահսկողությունից դուրս, և որոնց առաջացումը և հետևանքները Կողմերը չեն կարողացել կանխել կամ հաղթահարել, և որոնք բավարարում են հետևյալ պայմաններին՝ (ա) գոյություն չեն ունեցել Պայմանների հաստատման պահին, և (բ) չէին կարող ողջամտորեն կանխատեսվել Կողմերի կողմից, և (գ) ուղղակիորեն խոչընդոտում են Կողմի պարտավորությունների կատարմանը կամ իրավունքների իրացմանը։
10.3. Եթե վերոնշյալ հանգամանքներից որևէ մեկը ուղղակիորեն ազդում է Պայմաններով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների վրա, ապա այդ ժամկետները համամասնորեն երկարաձգվում են համապատասխան Անհաղթահարելի ուժի (force majeure) իրադարձության գործողության տևողությամբ։
10.4. Ցանկացած կասկածից խուսափելու համար Կողմերը համաձայնվում են, որ Անհաղթահարելի ուժի իրադարձության ավարտից հետո Կողմերը կշարունակեն կատարել այն պարտավորությունները, որոնք կասեցվել կամ հետաձգվել են Անհաղթահարելի ուժի պատճառով: Եթե Անհաղթահարելի ուժը շարունակվում է ավելի քան 90 (իննսուն ) օրացուցային օր, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել imID Sign հարթակի օգտագործումը:
- 11. ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
11.1. Ընկերությունը համարում է, որ վեճերի մեծ մասը կարող է լուծվել խաղաղ բանակցությունների միջոցով՝ առանց Երրորդ անձանց ներգրավման։ Հետ ևաբար, վիճելի հարցի առաջացման դեպքում և նախքան այլ միջոցներ ձեռնարկելը նպատակահարմար է, որ Օգտատերը կապ հաստատի Ընկերության հետ support@imidsign.am էլեկտրոնային փոստի հասցեով, նկարագրի հարցման/պահանջի առարկան և նշի իր կոնտակտային տվյալները (ինչպես նաև՝ Օգտատիրոջ անունը, եթե պահանջը վերաբերում է Օգտահաշվին ):
11.2. Կողմերի միջև վեճը փոխադարձ համաձայնությամբ չլուծվելու դեպքում՝ Պայմաններից բխող և/կամ դրա հետ կապված բոլոր վեճերը ենթակա են քննության և վերջնական լուծման Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում։
11.3. Պայմանները և/կամ դրանց առնչվող կամ դրանցից բխող բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
- 12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
12.1. Օգտատերը իրավունք չունի Պայմաններով սահմանված իրավունքները/պարտականությունները փոխանցել Երրորդ անձանց:
12.2. Պայմանների բովանդակությունը ճշգրիտ արտահայտում է Կողմերի մտադրությունը, և Կողմերի կամքի արտահայտումը հիմնված է ողջամիտ գնահատման վրա, այլ ոչ միայն բառացի մեկնաբանության վրա։
12.3. Կողմերից մեկի կողմից Պայմանների և/կամ օրենսդրության մասնակի կամ ամբողջական խախտման դեպքում մյուս Կողմի կողմից իրավունքների չիրականացումը կամ դրանցից հրաժարումը չի տարածվում Պայմանների և/կամ օրենսդրության հետագա խախտումների վրա և չի համարվում նման խախտումների նկատմամբ հրաժարում։
12.4. Պայմանների որևէ դրույթի և/կամ բաժնի անվավերությունը չի ազդում Պայմանների ամբողջականության և/կամ այլ դրույթների և/կամ բաժինների վավերության վրա։ Անվավեր դրույթի փոխարեն Կողմերը պետք է կիրառ են այնպիսի դրույթ, որի արդյունքում հնարավոր է հասնել Պայմաններով սահմանված նպատակին (ներառյալ՝ անվավեր համարված դրույթով նախատեսված նպատակին )։
12.5. Պայմանների դրույթ(ներ)ի, գլուխ(ներ)ի համարակալումը և վերնագրերը կիրառվում են բացառապես հարմարության համար և չեն կարող կիրառվել Պայմանների մեկնաբանության նպատակով:
imID SIGN ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. imID Sign Օգտագործման հատուկ պայմանները (այսուհետ՝ «Օգտագործման պայմաններ») սահմանում են imID Sign հարթակի օգտագործման առանձնահակությունները:
1.2. Օգտագործման պայմանները հանդիսանում են imID Sign հարթակի Օգտագործման ընդհանուր պայմանների անբաժանելի և էական մասը:
1.3. Օգտագործման պայմանների և imID Sign Օգտագործման ընդհանուր պայմանների միջև որևէ հակասության դեպքում Օգտագործման պայմանները գերակայում են առաջացած հակասության չափով:
1.4. Օգտագործման պայմաններում կիրառվող սահմանումները պետք է մեկնաբանվեն imID Sign Օգտագործման ընդհանուր պայմաններին համապատասխան, եթե այլ բան սահմանված չէ Օգտագործման պայմաններում և/կամ այլ կերպ չի բխում Օգտագործման պայմանների համատեքստից:
1.5. Սույն Օգտագործման Պայմաններում նշված լրացուցիչ գործառույթների օգտագործումը կախված է Օգտատիրոջ կողմից ընտրված Բաժանորդագրության փաթեթի պայմաններից։
- 2. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2․1. imID Sign Validator
2.1.1. Օգտատերը կամ Կայքէջի ցանկացած այցելու կարող է ստուգել imID Ստորագրության վավերությունը՝ վերբեռնելով Փաստաթուղթը imID Sign հարթակի «imID Sign Validator»:
2.1.2. imID Sign Validator գործիքի միջոցով imID Ստորագրության վավերությունը ստուգելու համար՝ վերբեռնված Փաստաթղթերը փոխանցվում են Ընկերության ենթակառուցվածքին, և Փաստաթուղթ վերբեռնելով՝ Օգտատերը կամ imID Sign հարթակի այցելուն համաձայնություն է տալիս Փաստաթղթի և դրա հետ կապված տվյալների փոխանցմանը Ընկերությանը։
2.1.3. Ընկերությունը խորհուրդ է տալիս Օգտատերերին և Կայքէջի այցելուներին զերծ մնալ զգայուն և/կամ գաղտնի տեղեկատվություն պարունակող Փաստաթղթեր վերբեռնելուց:
2.1.4. Վերբեռնված և Ընկերության ենթակառուցվածքին փոխանցված Փաստաթղթերը չեն պահպանվում և ավտոմատ կերպով հեռացվում են համակարգից՝ վավերացման ավարտից և բրաուզերի փակվելուց անմիջապես հետո։
2․2. Օգտահաշվի ստեղծում
2.2.1. Օգտատերը անցնում է imID Sign հարթակում գրանցման գործընթաց՝ օգտագործելով եզակի էլեկտրոնային փոստի հասցե և անուն/ազգանուն։ Օգտատերը պետք է հնարավորություն ունենա գրանցվել և մուտք գործել՝ տրամադրելով imID Sign հարթակին հասանելիության համար անվտանգ և հուսալի էլեկտրոնային փոստի հասցե և գաղտնաբառ։ Երկու կամ ավելի Օգտատերերի կողմից նույն էլեկտրոնային փոստի հասցի օգտագործումը անթույլատրելի է։
2.2.2. Օգտատերը իրավունք ունի Օգտահաշվում ավելացնել նոր Օգտատերեր և այդ անձանց տրամադրել տարբեր գործառույթներ (օրինակ՝ Փաստաթուղթը դիտել ու, հաստատել ու կամ ստորագրել ու, Փաստաթղթի ստորագրումը նախաձեռնելու ):
2.2.2.1. Օգտատերերի փոխարինում: Օգտահաշվում ավելացված Օգտատերերը կարող են Օգտատիրոջ կողմից ցանկացած ժամանակ փոխարինվել նոր Օգտատերերով։
2.2.2.2. Օգտահաշվի ապաակտիվացում: Օգտահաշվի ապաակտիվացում պահանջելու իրավունքը վերապահված է բացառապես Օգտահաշիվը ստեղծած Օգտատիրոջը:
2.2.3. Օգտատերը պարտավոր է ապահովել Օգտահաշվի տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը և կանխել Երրորդ անձանց մուտքը Օգտահաշիվ։ Եթե Օգտատերը հիմք ունի կարծելու, որ Երրորդ անձը մուտք է գործել իր Օգտահաշիվ, նա պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը։ Այդ դեպքում Ընկերությունն անհապաղ կկասեցնի և/կամ կփակի Օգտահաշիվը։ Որևէ կասկածից խուսափելու նպատակով՝ Օգտատիրոջ կողմից նման չարտոնված մուտքի մասին անհապաղ չծանուցելու դեպքում Օգտահաշվի միջոցով կատարված ցանկացած գործողություն համարվում է Օգտատիրոջ կողմից իրականացված։
2․3. Փաստաթղթի վերբեռնում
2.3.1. imID Sign հարթակում ստորագրման/հաստատման համար վերբեռնված Փաստաթուղթը պետք է լինի imID Sign հարթակի կողմից վերբեռնման պահին հասանելի էլեկտրոնային ֆայլի ձևաչափով։
2.3.2. Ստորագրման գործընթացը նախաձեռնում է Օգտատերը, իսկ փաստաթուղթը ստորագրելու համար հրավիրված մյուս կողմը պարտավոր է ստեղծել Օգտահաշիվ՝ որպես ստորագրող հանդես գալու նպատակով, եթե վերջինս դեռ չունի Օգտահաշիվ։
2.3.3. Մուտք գործելով Օգտահաշիվ՝ Օգտատերը իրավունք ունի վերբեռնել Փաստաթուղթը և սկսել ստորագրման/հաստատման գործընթացը: Ստորագրման գործընթացը նախաձեռնելու համար Օգտատերը՝ ա) նշում է ստորագրողների, հաստատողների, դիտողների անունները, ազգանունները, էլեկտրոնային փոստի հասցեները, բ) սահմանում է ստորագրման ընթացակարգը (օրիանկ ՝ զուգահեռ կամ հաջորդական ստորագրում ), եթե այդ գործառույթը հասանելի է համապատասխան Բաժանորդագրության փաթեթի շրջանակներում, գ) սահմանում է Փաստաթղթում ստորագրությունների տեղը, եթե այդ գործառույթը հասանելի է համապատասխան Բաժանորդագրության փաթեթի շրջանակներում, դ) սահմանում է Փաստաթղթի ստորագրման/հաստատման կարգը, եթե այդ գործառույթը հասանելի է համապատասխան Բաժանորդագրության փաթեթի շրջանակներում, ե) ստորագրում/հաստատում է Փաստաթուղթը (եթե Օգտատերը ընտրել է առաջինը ստորագրել/հաստատել Փաստաթուղթը ):
2.3.4. Օգտատերը պատասխանատու է վերբեռնված Փաստաթղթի հետ կապված իրավական ռիսկերի գնահատման, ինչպես նաև դրա բովանդակության՝ Օգտատիրոջ նկատմամբ կիրառելի իրավական պահանջներին համապատասխանության ապահովման համար։ Ընկերությունը որևէ դեպքում պատասխանատու չէ Օգտատիրոջ կողմից վերբեռնված Փաստաթղթի բովանդակության և/կամ դրա օգտագործման հետևանքով առաջացած վնասների կամ ծախսերի համար (եթե այդպիսիք կլինեն ):
2․4. Տվյալների ուղղում
2.4.1. Փաստաթուղթը Օգտատիրոջ կողմից ստորագրողներին/հաստատողներին/դիտողներին ուղարկելուց հետո Օգտատերը այլևս չի կարող ուղղել կամ փոփոխել այն անունը, էլեկտրոնային փոստի հասցեն և/կամ այլ տվյալները, որոնք նշվել են Փաստաթուղթը ուղարկելիս։ Վերոնշյալ տեղեկատվության փոփոխման կամ ուղղման անհրաժեշտության դեպքում Օգտատերը պարտավոր է ստեղծել նոր Փաստաթուղթ, եթե ստորագրողներից/հաստատողներից/դիտողներից որևէ մեկը արդեն ստորագրել կամ հաստատել է Փաստաթուղթը։ Այս դեպքում մասնակիցների ստորագրությունները կհաշվանցվեն Բաժանորդագրության փաթեթով սահմանված ստորագրությունների սահմանաչափից։
2․5. Գրանցված օգտվող
2.5.1. Փաստաթուղթը չի կարող ստորագրվել, ներբեռնվել, եթե ստացողը (ստորագրողը/հաստատողը/դիտողը ) imID Sign հարթակում գրանցված Օգտատեր չէ:
2․6. Ստորագրման մեթոդ
2.6.1. Օգտատերը կարող է ստորագրել Փաստաթուղթը բացառապես imID Ստորագրության միջոցով՝ կիրառելի Բաժանորդագրության փաթեթի պայմաններին համապատասխան:
2.6.2. Եթե Փաստաթուղթ ստացողը դեռևս գրանցված չէ imID Sign հարթակում, ապա վերջինս կառաջարկվի գրանցվել և մուտք գործել imID Sign հարթակ ՝ Փաստաթղթին հասանելիություն ստանալու և ստորագրելու համար:
2․7. Աշխատանքային հոսքերի ձևանմուշներ և կոնտակտներ
2.7.1. Օգտատերը կարող է imID Sign հարթակում ստեղծել և պահպանել լայն կիրառություն ունեցող աշխատանքային հոսքերի ձևանմուշներ։
2.7.2. imID Sign հարթակը ավտոմատ կերպով ավելացնում է ստացողներին կոնտակտների ցանկում, և Օգտատերը կարող է ընտրել ստացողներին պահպանված կոնտակտներից։
2․8. Բաժանորդագրության փաթեթներ
2.8.1. Ընկերությունը Օգտատերերին առաջարկում է տարբեր Բաժանորդագրության փաթեթներ՝ տարբեր գործառույթներով և վճարման պայմաններով։ Յուրաքանչյուր Բաժանորդագրության փաթեթ ներառում է Ընկերության կողմից սահմանված կոնկրետ գործառույթներ և գնային պայմաններ։ Ընկերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ, իր հայեցողությամբ, փոփոխել կամ թարմացնել Բաժանորդագրության փաթեթները։
2.8.2. Ընկերությունը Օգտատիրոջը հնարավորություն է տալիս օգտագործել imID Sign հարթակը անվճար՝ նախապես սահմանված ամսական ստորագրությունների սահմանաչափերով։ Այս դեպքում ևս, Պայմաններով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները գործում են ամբողջ ծավալով, ունեն պարտադիր ուժ և imID Sign հարթակի անվճար օգտագործումը չի կարող հանգեցնել Պայմանների սահմանափակ կիրառման կամ բացառման։
2․9. Ավտոմատ հեռացում
2.9.1. Փաստաթուղթը հասանելի է Օգտահաշվում ստորագրման և/կամ հաստատման համար ներկայացնելուց հետո 21 ( քսանմեկ ) օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո, եթե Փաստաթուղթը ստորագրված և/կամ հաստատված չէ, ապա այն Օգտահաշվում և Ընկերության մոտ՝ Օգտատիրոջ և Ընկերության համար հասանելի է մնում լրացուցիչ 7 ( յոթ) օրացուցային օր։ Այդ ժամանակահատվածից հետո Փաստաթուղթը ավտոմատ կերպով ջնջվում է և Օգտահաշվում դառնում է անհասանելի Օգտատիրոջ և Ընկերության համար:
2.9.2. Փաստաթուղթը բոլոր մասնակիցների կողմից ստորագրվելուց հետո Օգտահաշվում հասանելի է մնում 7 ( յոթ) օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամանակահատվածից հետո Փաստաթուղթն այլևս հասանելի չի լինի Օգտահաշվում: Փաստաթղթի կորստից խուսափելու համար Օգտատերը պարտավոր է այն պահպանել իր անձնական պահպանման համակարգերում:
- 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3.1. Օգտագործման պայմանները կարող են փոփոխվել՝ imID Sign Օգտագործման ընդհանուր պայմաններով սահմանված կարգի համաձայն:
3.2. Օգտագործման պայմաններով չկարգավորված հարցերը կարգավորվում են imID Sign Օգտագործման ընդհանուր պայմաններով։