Ռեսուրսներ
Գումարի վերադարձման քաղաքականություն
Փաստաթղթի տվյալներ
Տարբերակ | 1.0 |
|---|---|
Տարբերակի ամսաթիվ | 2026 թ. մայիսի 31 |
Հաստատված է | «ԻՄ ԱՅԴԻ » ՓԲԸ , գլխավոր տնօրեն |
Փաստաթղթի անվանում | imID Sign Գումարի վերադարձման քաղաքականություն |
Փաստաթղթի դասակարգում | Հրապարակային |
Փոփոխությունների մատյան
| Տարբերակ | Տարբերակի ամսաթիվ | Փոփոխություններ |
|---|---|---|
1.0 | 2026 թ. մայիսի 31 | Առաջին տարբերակի հրապարակում |
imID Sign ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
imID Sign Գումարի վերադարձման քաղաքականությունը սահմանում է այն պայմանները, որոնց համաձայն Ընկերությունը վերադարձնում է Օգտատիրոջ ընտրած և ակտիվացրած Բաժանորդագրության փաթեթի համար Ընկերությանը վճարած գումարը:
- imID կամ Ընկերություն
- – «ԻՄ ԱՅԴԻ » փակ բաժնետիրական ընկերություն (պետական գրանցման համարը՝ 264.120.1370112), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրված և գործող ընկերություն, որը հանդիսանում է imID Sign հարթակի, ինչպես նաև www.imidsign.am կայքէջի իրավատերը,
- imID Sign
- – հարթակ, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կառավարել փաստաթղթերի ստորագրման գործընթացը, փոխանակել փաստաթղթեր և imID Ստորագրության նպատակով ուղարկել փաստաթղթի ստորագրության հարցումներ,
- Բաժանորդագրության փաթեթ
- – Ընկերության կողմից առաջարկվող տարբեր սակագնային մակարդակներով ծառայությունների փաթեթներից՝ Օգտատիրոջ կողմից ընտրված տարբերակ, որի օգտագործումը ենթադրում է համապատասխան փաթեթով նախատեսված վճարների կիրառում,
- Օգտատեր
- – ֆիզիկական անձ, որը ստեղծում է Օգտահաշիվ imID Sign հարթակում և/կամ օգտագործում է imID Sign հարթակը՝ գրանցված Օգտահաշվի միջոցով,
- Գումարի վերադարձման քաղաքականություն
- – imID Sign Գումարի վերադարձման սույն քաղաքականությունը:
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.1. Գումարի վերադարձման քաղաքականության մեջ կիրառվող մյուս տերմիններն ու սահմանումները մեկնաբանվում են imID Sign Օգտագործման ընդհանուր և հատուկ պայմաններին համապատասխան, եթե Գումարի վերադարձման քաղաքականության մեջ այլ բան նախատեսված չէ և/կամ Գումարի վերադարձման քաղաքականության կամ ՀՀ օրենսդրության համատեքստից այլ բան չի բխում:
- 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
2.1. www.imidsign.am կայքէջի միջոցով Բաժանորդագրության փաթեթ ձեռք բերած Օգտատերերը կարող են չեղարկել ակտիվացված բաժանորդագրությունը և պահանջել գումարի վերադարձ։
2.2. imID Sign Օգտագործման ընդհանուր և հատուկ պայմաններին, ինչպես նաև Գումարի վերադարձման քաղաքականությանը համապատասխան՝ Բաժանորդագրության փաթեթի չեղարկումը կարող է Օգտատիրոջը իրավունք տալ ստանալու ամբողջական գումարի վերադարձ։
2.3. Գումարի վերադարձ ստանալու իրավունքը կիրառվում է միայն այն դեպքում, եթե ստորագրությունների սահմանաչափը չի օգտագործվել, այսինքն՝ ակտիվացված Բաժանորդագրության փաթեթի շրջանակներում չի իրականացվել որևէ ստորագրման գործարք, և գումարի վերադարձի պահանջը ներկայացվել է հետևյալ ժամկետներում՝
2.3.1. Բաժանորդագրության տարեկան փաթեթի ակտիվացման օրվանից 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում, կամ
2.3.2. Բաժանորդագրության ամսական փաթեթի ակտիվացման օրվանից 48 (քառասունութ) ժամի ընթացքում:
2.4. Գումարի վերադարձման քաղաքականության շրջանակներում՝ յուրաքանչյուր Օգտատեր իրավունք ունի Բաժանորդագրության փաթեթը չեղարկել և գումարի վերադարձ ստանալ գնված յուրաքանչյուր Բաժանորդագրության փաթեթի համար միայն մեկ անգամ:
2.5. Գումարի վերադարձի հնարավորությունը որոշվում է չեղարկման պահին առկա imID Sign հարթակի օգտագործման տվյալներով:
- 3. ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
3.1. Օգտատերերը կարող են պահանջել գումարի վերադարձ՝ կապ հաստատելով Ընկերության հետ՝ «Կոնտակտային տվյալներ» բաժնում նշված կապի միջոցներով:
3.2. Գումարի վերադարձի յուրաքանչյուր հարցում դիտարկվում է Գումարի վերադարձման քաղաքականության համաձայն։ Անհրաժեշտության դեպքում՝ հարցումը գնահատելու նպատակով, Ընկերությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն։
3.3. Գումարի վերադարձման հարցումը հաստատվելու դեպքում՝
3.3.1. Գումարի վերադարձը կատարվում է նույն վճարման եղանակով և նույն բանկային տվյալներով, որոնք օգտագործվել են Բաժանորդագրության փաթեթի ակտիվացման համար վճարումն իրականացնելու նպատակով,
3.3.2. Գումարի վերադարձը իրականացվում է Ընկերության կողմից հաստատվելուց հետո 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում:
3.4. Օգտատերը իրավունք չունի պահանջելու գումարի վերադարձի իրականացում այլ վճարման եղանակով կամ այլ բանկային տվյալներով։
3.5. Օգտատիրոջ բանկային հաշվին վերադարձված գումարի մուտքագրման ժամկետը կարող է տարբեր լինել՝ կախված վճարային ծառայություն մատուցողից կամ ֆինանսական հաստատությունից:
3.6. Գումարի վերադարձը մերժելու դեպքում՝ Օգտատերը ծանուցվում է համապատասխան որոշման պատճառների մասին։
- 4. ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- Էլեկտրոնային փոստի հասցե
- support@imidsign.am,
- Հեռախոսահամար
- +374 60 85 85 00
4.1. Օգտատերը կարող է կապ հաստատել Ընկերության հետ՝ ստորև նշված կապի միջոցներով՝